Վերջապես ավարտեցի ծառայության խոշոր թարմացումը։ Աշխատանքի բեռնվածության և Green Green-ում ուժեղ զբաղվածության պատճառով թարմացումը ավելի երկար ժամանակ տևեց, քան ես ակնկալում էի, բայց այնուամենայնիվ։
Գրաֆիկներում արտացոլվում է արժեքների միջակայքը ժամանակաշրջանի համար, այլ ոչ միայն միջինը՝ տեսանելի է, թե որ սահմաններում են փոխվում ցուցանիշները օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում։
🔥 Գրաֆիկների վրա նշվում են կարևոր իրադարձությունները, օրինակ՝ Նուբարաշենի հրդեհները։
☢️ Միացված են GMCMap-ից ռադիացիոն ֆոնի սենսորները
Ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է, բայց հետևում ենք ամեն դեպքում :)
🌦 Եղանակագիտական ծառայության տվյալները
Ստանում ենք (թեև ոչ իրական ժամանակում) տեղեկատվություն պաշտոնական եղանակագիտական կայաններից և օդի մոնիտորինգի կայաններից։ Ապրիլից կան տվյալներ փոշու, NO₂, SO₂ և O₃ և տեղումների վերաբերյալ՝ ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում։ Այդպիսի կետերը քարտեզի վրա նշված են կապույտով։
💨 Միացված են AirGradient սենսորները
Օդի որակի մոնիտորինգի ևս մեկ բաց հարթակ։
🌫 Clarity-ի և Երևանի քաղաքապետարանի կայաններում հասանելի է NO₂-ը
Գարնանից Clarity-ն կալիբրացրել է ցանցը և հրապարակում է NO₂. մենք պահպանում ենք այս տվյալները, ցույց ենք տալիս գրաֆիկներում և հաշվի ենք առնում AQI-ում։
💚 Շնորհակալություն աջակցության համար